Երեւանում խոշոր ռեստորաններն ու ոգելից խմիչքի խանութներն ավելի շատ տուրք են վճարելու: «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվել է Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի ժամանակ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հիմա հանրային սննդի կազմակերպության համար եռամսյակային տուրքը կազմում է 1-ից 6 հազար դրամ կապիտալ շենքերում, ու զրոյից 1 հազար դրամ՝ ոչ կապիտալ: Հիմա առաջարկում են հաշվի առնել հանրային սննդի օբյեկտների մակերեսը: Կապիտալ շենքի մակերեսից կախված՝ տուրքը կկազմի 5 հազար դրամից (մինչեւ 26 քառ մ) մինչեւ 50 հազար դրամ (501 քառ մետր եւ ավելի): Նույն մակերեսով ոչ կապիտալ շենքերի դեպքում տուրքը կկազմի 1-ից 25 հազար դրամ:
Նույն սկզբունքով է փոխվելու նաեւ ոգելից խմիչքի ու ծխախոտի խանութներից գանձվող տուրքը (համապատասխան մակերեսների դեպքում՝ 10-ից 100 հազար դրամ):



























