Կառավարությունը հաստատել է Հայաստան ժամանող փախստականների օգնության գումարի չափը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին կայացած նիստում։
Ժամանակավոր տեղակայման կենտրոնում տեղավորվելու հնարավորության բացակայության դեպքում փախստականներին եւ ապաստան փնտրողներին ամսական կտրամադրվի 20 հազար դրամ (դիմողին՝ 20 հազար դրամ, իսկ ընտանիքի անդամներին՝ 15000-ական դրամ)։



























