Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոն եւ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ժամանել են Դոնբաս, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

Դիվանագետները նախ Սլավյանսկ են այցելել: Նրանք նախատեսում են այցելել նաեւ Կրամատորսկ: Նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ դիտորդների հետ, կզննեն Սլավյանսկի ավերված կամուրջը եւ կայցելեն մարզի հոգեբուժական հիվանդանոց, որը գտնվում է Սեմյոնովկա գյուղում:

Այցի ընթացքում նրանց ուղեկցում են Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը եւ Ռադայի նախագահի տեղակալ, Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով Եռակողմ շփման խմբի հումանիտար հարցերով աշխատանքային ենթախմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն: