Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները պատմամշակութային արժեք ունեցող առարկաներ հափշտակելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Արտակ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ներկայացրել է պատմամշակութային 12 առարկա, որոնք, ըստ իր հայտարարության, մետաղափնտրիչի միջոցով որոնել եւ հանել է Լճաշեն գյուղում գտնվող հնավայրերից:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: