ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս ունի մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Ռուսաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ հարաբերությունները:

Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդրա Վերշբոուն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: