Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հանդիպել են Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Գալստյանը՝ նշելով, որ գյուղացիներին մարզպետը տեղեկացրել է, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց: