ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 15-ին՝ թոքաբորբի պատճառով հարկադիր ընդմիջումից հետո, վերսկսում է իր մասնակցությունը նախընտրական արշավին, հայտնում է Reuters–ը։
Քլինթոնը կմասնակցի Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանդիպմանը եւ Վաշինգթոնում ճաշին։
Նշենք, որ ավելի վաղ Քլինթոնի անձնական բժիշկն ասել էր, որ նրա ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը թույլ է տալիս շարունակել նախագահական ընտրարշավին։





























