Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի լիազորված անձինք ահազանգում են, որ Հանրապետական կուսակցությունը գյուղում ընտրակաշառք է բաժանում:

«Տեղեկություններ են հասել մեզ, որ գումար են բաժանում: Բայց անգամ եթե տենց է, մարդիկ, որ գումարը վերցնում են անգամ, վստահաբար էլի Արայիկին են ընտրելու»,-ասաց նրա վստահված անձանցից Զավեն Հակոբյանը:

Ծաղկահովիտի ներկա գյուղապետ, գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածու Երվանդ Խաչատրյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա: