Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստ է նախագահ ընտրվելու դեպքում ազատվել օտարերկրյա ակտիվներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այո, ես դուրս կգամ (ակտիվներից) այս կամ այն ձեւով», — ասել է Թրամփը`  Fox News հեռուստաալիքի եթերում պատասխանելով համապատասխան հարցին:

«Եթե խոսքը սեփականության մասին է, ստիպված կլինենք վաճառել   (ակտիվները)», — հավելել է Թրամփը: Նա նաեւ հայտնել է, որ «վերջ կտա շփումներին» իր հոլդինգի հետ, որը զբաղվում է անշարժ գույքով եւ բիզնեսի շատ այլ ոլորտներով, այդ թվում նաեւ` արտասահմանում: