Օրենսդրության փոփոխությունների շնորհիվ Պետունեցվածքի կառավարման կոմիտեն պետական ակտիվներից անհամեմատ ավելի շատ փող է ստանում: Այդ մասին հայտնել է Հայաստանի կառավարությանը կից Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը` ներկայացնելով 2006-07 թվականներին մասնավորեցման ծրագրի իրականացման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվությունը: 

Դրան մեծապես օգնել է «Պետական ունեցվածքի կառավարման մասին» օրենքը, որն ընդունվել է 2014 թվականի նոյեմբերին, հավելել է Սահակյանը:

Օրենքի հիմնական դրույթներից մեկն է` ձգտել ոչ այնքան վաճառել պետական ունեցվածքը, որքան արդյունավետորեն կառավարել այն: Ակտիվներն անհրաժեշտ է վաճառքի հանել այն ժամանակ միայն, երբ խելամիտ եկամուտ չի նախատեսվում: 

Նոր օրենքի արդյունքներն իրենց սպասել չեն տա, հավելել է Սահակյանը.  2011-ին պետունեցվածքի կառավարումից ստացված գումարները  80 մլն դրամ են կազմել, 2015 թ-ին` արդեն 300 մլն (մոտ 630 հազար դոլար. խմբ.):