Ուկրաինացի վիդեոբլոգեր Անատոլի Շարին զրուցել է Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հետ՝ հարց ուղղելով, թե ինչպե՞ս է ռուսական լրտես լինելը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Ես Կրեմլի գործակալը չեմ: Պատկերացում չունեմ: Ես ռուսական լրտես չէի լինի: Ռուսաստանն այնքան չեմ սիրում, որ հանուն նրա լրտես լինեմ»,- պատասխանել է Սավչենկոն:

Հարցազրույցը հրապարակվել է Շարիի YouTube-ի ալիքում՝ «Надя. Домашнее. + rus subtitles» վերնագրով: