«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում:
Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը: Այս ամենից հեռու է 3-րդ թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը: Վերջինս քաղաքապետարանի աշխատակից է եւ առաջադրվել էր, որպեսզի եթե Թումանյանը մրցակցությունից դուրս գար՝ Կարեն Գրիգորյանը միայնակ չմնար: Բացի այդ, նրա եւ մյուս թեկնածուի անունները համընկնում են, ինչը շփոթության մեջ կարող է գցել ընտրողներին եւ աշխատել հօգուտ Կարեն Գրիգորյանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























