Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 15-ին, ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին եւ գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։
ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ եւ բարձր գնահատել կազմակերպության հետեւողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների եւ հեռանկարների շուրջ։





























