Եվրամիությունը փրկելը պատերազմի եւ խաղաղության հարց է, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա, որ ԵՄ ապագայի հարցով պոպուլիստ քաղաքական գործիչների հայտարարություններն իրականություն դառնան, փոխանցում է Bloomberg–ը։

Նրա խոսքով՝ Եվրոպան այնքան էլ լավ վիճակում չէ։ «Դա ինձ ցավ է պատճառում։ Ես անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի փորձեմ վերածնել այն, ինչի համար մեր հասարակությունը ժամանակին միավորվել էր»,– նշել է Մերկելը։