Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյովն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ–ին։

Հրապարակման մեջ ասվում է, որ վարչապետի թեկնածությունը պաշտպանել են Ուզբեկստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նիստում։ Նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին։