Նյու Ջերսիում 5-ամյա երեխան մանկապարտեզ է բերել հերոինի 30 փաթեթ, հայտնում է AP-ն: Դաստիարակչուհին նկատել է, որ երեխան խաղում է կոնֆետի թղթերով, բայց երբ զննել է նրա նախաճաշի տուփը, հայտնաբերել է թմրանյութի 29 փաթեթ:

Երեխային հիվանդանոց են տեղափոխել, սակայն թմրանյութային թունավորման թեստերը ցույց են տվել բացասական արդյունք:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե որտեղից է երեխան հերոինը վերցրել: Ներկայումս ոչ մեկը կալանավորված չէ: