Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից   բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: