Հայաստանի ժողովուրդը փոփոխություններ սիրում է, եւ իշխանությունները, բնականաբար, պետք է գնային վարչապետի փոփոխությանը, որպեսզի մի փոքր մեղմվեր ժողովրդի ատելությունը: Սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ փոփոխությունն ինքնին արդեն շատերն են ընդունել, եւ այն հույսեր է տալիս: «Սակայն սպասումներն, իհարկե, արագ կմարեն: Իշխանություններն ընդամենը ցանկանում են դրական ֆոնը երկար պահպանել»,- շտապեց «ուրախացնել» ընդդիմադիրը:





























