Ֆրանսիայի Դիժոն քաղաքում պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է տուժել: RT-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Տուժածների մասին տարբեր տվյալներ են հաղորդվում:

Ֆրանսիական լրատվամիջոցների մի մասը նշում է 8-9 տուժածների մասին, LCI-ն հայտնում է 11 տուժածի մասին՝ հավելելով, որ եւս երեք մարդ էլ մնացել է պայթյունի հետեւանքով փլված շենքի փլատակների տակ: Շենքի մյուս բնակիչներին տարհանել են: