Ադրբեջանի Մասալինի շրջանի Մոլլաոբա գյուղում արտասովոր գողություն է կատարվել:

Report-ի փոխանցմամբ՝ գյուղի բնակիչներից մեկի՝ տեղի բուժակ Քամալ Մամեդովի տան նկուղից գողացել են 20 հազար տզրուկ։

Տանտերը հայտարարությամբ դիմել է Մասալինի ոստիկանության շրջանային բաժանմունք: Կատարվում է քննություն:

Նշենք, որ մեկ տզրուկի արժեքն է մոտ մեկ մանաթ (մոտ 1,5 դոլար):