Հայաստանում ներկայումս կատարվող փոփոխությունները անձերի փոփոխություն չեն, դրանք ծրագրային դրույթների փոփոխություններ են, որոնք բխում են սահմանադրական բարեփոխումներից: Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պատրաստ է բոլոր քննադատությունները լսելուն: «Բայց միաժամանակ մենք պատրաստ ենք մեր գործը սկսելուն, քանի որ փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խնդիրներ կան, եւ մենք դանդաղելու ժամանակ չունենք: Մենք պարզապես պարտավոր ենք բարեփոխումները կյանքի կոչել նոր ոճով, նոր ծրագրերի միջոցով»,- նշել է Բաղդասարյանը։