Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս մի ռեստորանային համալիրի մոտակայքից, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել նախկինում դատապարտված 29-ամյա Ալբերտ Գ.-ին, որը կասկածվում էր թմրամիջոց պատրաստելու և պահելու մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահների կասկածանքները զուր չէին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց 2 ներարկիչ՝ մեկը՝ մուգ գույնի հեղուկով լցված:

Ալբերտ Գ.-ն հայտարարել է, որ նշված հեղուկը մի քանի դեղամիջոցների խառնուրդ է, որը պատրաստել է ներարկման միջոցով նյարդերը հանգստացնելու նպատակով:

Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: