ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 473.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.73 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.05 դրամ (նվազել է 2.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 290.13 դրամ, ոսկի՝ 20,141.05 դրամ, պլատին՝ 15,725.79 դրամ։

Սեպտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։