Գյումրիի ծննդատանը օրեր առաջ մահացած նորածին երեխայի երկվորյակ քույրը շարունակում է մնալ Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից, նշելով, որ երեխայի վիճակն արդեն լավ է, սակայն, նրան շարունակում են պահել հիվանդանոցում՝ քանի որ դեռ անհաս է եւ հարկավոր է բժիշկների հսկողություն: Հիվանդանոցից տեղեկացրին, որ հնարավոր է, որ նրան մի քանի օրից դուրս գրեն հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Գյումրիի ծննդատուն էր ընդունվել հղի, որը երկվորյակ էր լույս աշխարհ բերել՝ աղջիկ եւ տղա։ Տղան մահացել էր, աղջիկը տեղափոխվել այլ հիվանդանոց։ Ծննդատան տնօրինության պնդմամբ՝ նորածինը սրտի բնածին արատ է ունեցել, բոլոր միջոցառումներն արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն, բացի այդ էլ՝ ծննդկանը թոքաբորբ է ունեցել, ինչն ավելի է բարդացրել վիճակը:
Ծննդկանը նույնպես տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղից երկու օր անց դուրս էր գրվել:
Նա շարունակում է մնալ հիվանդանոց, վտանգ չի սպառնում, մի քանի օրից դուրս կգրվի: Անհասության հետ է պայմանավորված, դրա համար հիվանդանոցային հսկողություն է պետք:


























