Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ  շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: