Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության (UKIP) նոր առաջնորդ է ընտրվել Դայան Ջեյմսը: Ընտրությունների ընթացքում նա առաջ է անցել իր չորս մրցակիցներից:

Մինչ այդ 56-ամյա Դայան Ջեյմսը զբաղեցնում էր կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը, հայտնում է BBC–ն:

Նախորդ ղեկավար Նայջել Ֆարաջը հեռացել է իր պաշտոնից 2016-ի հուլիսին, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին: