Ականատեսները սոցիալական ցանցերում հայտնել են կնոջ մասին, որը բարեհաջող կերպով երեխա է ծննդաբերել ճանապարհային խցանման մեջ, որը ձեւավորվել էր Պետերբուրգում Լիգովյան եւ Վիտեբսկյան պողոտաների խաչմերուկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հաղորդագրությունը, որ կինը երեխա է ծննդաբերել հենց մեքենայի սրահում` Լիգովյան եւ Վիտեբսկյան պողոտաների հատման վայրում, հայտնվել է «ՎԿոնտակտե»-ի ընկերակցություններից մեկում: Ականատեսների խոսքով, շտապօգնության աշխատակիցները  կնոջը նորածին երեխայի հետ հասցրել են ծննդատուն: 

Շտապօգնության քաղաքային կայանում տվյալ պահին «ՌԻԱ Նովոստիին» չեն հաստատել այդ տեղեկությունը: