Քարդիֆի համալսարանի գիտնականները իրենց հետազոտության ընթացքում ապացուցել են, որ կանանց դուր է գալիս նայել գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչների մարմիններին, հայտնում է Informing–ը:
Եվ տվյալ դեպքում խոսքը ոչ թե ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին է, այլ սեփական մարմինն ուրիշների հետ համեմատելու ցանկության: Գիտնականների խոսքով իրենք հարցում են իրականացրել 57 տղամարդու ու կնոջ մասնակցությամբ: Նրանք պետք է գնահատեին լուսանկարներում պատկերված մարդկանց գրավչությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք նույն ձեւով են արձագանքում թե տղամարդկանց, թե կանանց լուսանկարներին: Դա ըստ գիտնականների ցույց է տալիս, որ կանայք ինտիմ հարաբերություններում ավելի ճկուն են:
Այս նույն փորձը ցույց է տվել եւս մեկ հետաքրքիր միտում՝ որքան գեղեցիկ է կինը, այդքան շատ է նա փորձում ապացուցել, որ իրեն դուր են գալիս բացառապես տղամարդկանց լուսանկարները:





























