Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարմնի վրա արված դաջվածքները կարող են օգնել հետաքրքիր աշխատանք գտնել, հայտնում է Informing–ը

Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի մասնագետները անցկացրել են մի փորձ, որի ընթացքում 200 մարդ, որոնք ղեկավարում էին զանազան ընկերություններ կամ էլ ունեին ղեկավարելու փորձ, աշխատակիցների էին ընտրում իրենց կազմակերպությունների ու ընկերությունների համար:

Հետազոտության մասնակիցներին ցույց են տվել լուսանկարներ, որոնց վրա պատկերված էին աշխատանքի պոտենցիալ թեկնածուները: Լուսանկարներից մի քանիսում մարդիկ դաջվածքով էին, մյուսներում՝ առանց դաջվածքի:

Արդյունքում պարզվել է, որ աշխատակիցների մարմիններին դաջվածքների առկայությունը ավելի շատ հաճախորդների է գրավում ու լավ անդրադառնում ընկերության իմիջի վրա: Սակայն դրանք պետք է լինեն որակյալ ու կոկիկ դաջվածքներ, ընդ որում ոչ մարմնի ցանկացած մասում:

Օրինակ դաջվածքները տեղին կլինեն, եթե ընկերության հիմնական հաճախորդները դեռասահներ ու երիտասարդներ են: Իսկ բարմեններին գործատուները առհասարակ առանց դաջվածքի չեն պատկերացնում

Կարեւոր է,ո ր դաջվածքները բռնություն ու ծայրահեղականություն չքարոզեն, քանի որ մարմնի վրա նման պատկերները ավելի շուտ կվանեն գործատուին քան կգրավեն: