Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ հաճախ նախապատվությունը տալիս վատ նորություններին, հայտնում է Informing–ը:
Կանադական Մաքգիլ համալսարանի մասնագետները կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ: Հետազոտության մասնակիցներին առաջարկել են լրահոսից ընտրել այն նորությունները, որոնք կցանկանային կարդալ:
Այդ ժամանակ տեսախցիկները հետեւում էին կամավորների աչքերի խնձորակների շարժումներին: Արդյունքում պարզվել է, որ փորձի մասնակիցների մեծ մասը ընտրում էր բացասական բովանդակության նորությունները:
Մասնագետների խոսքով պատճառը բնազդային մակարդակում է քողարկված: Մարդն առաջին հերթին ձգտում է առավելագույն տեղեկություններ ստանալ այն վտանգների վերաբերյալ, որոնք կարող են դարանակալել իրեն կյանքում: Հենց այդ պատճառով էլ մարդիկ նախ վատ նորություններն են կարդում: Եվ միայն դրանից հետո են ուշադրություն դարձնում նաեւ դրական նորություններին:





























