Սեպտեմբերի 16-ին, ժամը 20-ի սահմաններում, 1972 թ. ծնված Սպարտակ Հ.-ն իր վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Տերյան փողոցի թիվ 94 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Վալերիկ Նահապետյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: