Սեպտեմբերի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 168-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























