1660 թվականից ի վեր առաջին անգամ Բրիտանիայի բանակում կին է ծառայում, հայտնում է The Sun-ը:
Տրանսգենդեր Քլոյա Ալլենին սեռափոխության վիրահատությունից հետո թույլ են տվել մնալ գվարդիայի շարքերում:
Բրիտանիայի բանակի ղեկավարությունը քննարկել է նրա դիմումը եւ ծառայությունը շարունակելու թույլտվություն տվել: Քլոյան արտաքինով առայժմ շատ չի տարբերվում Բենից (նրան այդպես էին անվանում մինչ վիրահատությունը), քանի որ դեռեւս հորմոնալ բուժում չի ստացել: Ռազմական ղեկավարությունը նրան թույլ է տվել մազերը երկարացնել եւ ականջօղեր կրել:
24-ամյա Քլոյա Ալլենը սեռափոխության վիրահատության է ենթարկվել: Նա ասել է, որ ոչ միայն հարազատների կողմից է իրեն սատարելու զգացում ունեցել, այլեւ ծառայակիցների, որոնք մինչ վիրահատությունը Բենին հաճախ են տեսել կնոջ հանդեձանքով:
Ալլենը հայտարարում է, որ իր քայլը շատերին կոգեւորի նման վիրահատության գնալ: Չէ՞ որ անգամ վիրահատությունից հետո իրեն հաջողվել է մտերիմների, ընկերների, ծառայակիցների հետ ոչ միայն լավ հարաբերությունները պահպանել, այլ նույիսկ ծառայությունը շարունակել:
«Ինձ համար մեծ պատիվ է պատմության մեջ հայտնվելը եւ միաժամանակ ծառայությունս շարունակելը»,- ընդգծել է Քլոյան:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռան կեսին Մեծ Բրիտանիայի վարչապետը որոշել է, որ այսուհետ բրիտանացի կին զինծառայողները կարող են մասնակցել մարտական գործողությունների: Ավելի վաղ դա արգելված էր: Մինչ այդ Բրիտանիայում կանայք կարող էին մասնակցել մարտական գործողությունների որպես կործանիչի օդաչու, նավերի ու սուզանավերում, իսկ ահա ցամաքային գործողություններին նրանք չէին կարող մասնակցել:





























