Սեպտեմբերի 17-ին Բավարիայի մայրաքաղաքում բացվել է գարեջրի Օկտոբերֆեստ փառատոնը: Այս տարի տոնի անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են ահաբեկչական սպառնալիքի պատճառով:  Առաջին անգամ հյուրերին արգելել են մեծ պայուսակներ բերել, իսկ այն վայրը, որտեղ տեղի է ունենում փառատոնը, ցանկապատել են, հայտնում է RFI Միջազգային ֆրանսիական ռադիոն:  

Կազմակերպիչները մտավախություն ունեն, որ այս տարի Օկտոբերֆեստի հյուրերը շատ չեն լինի անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով:  Ամեն տարի տոնին մասնակցելու է գալիս մոտ վեց մլն մարդ: Բայց անցյալ տարի արդեն փառատոնին գարեջրի    400 հազարից էլ պակաս սիրահար է եկել: