Գերմանիայի ու Թուրքիայի միջեւ եղել է բանակցային գործընթաց, որը սկսվել է փախստականների ճգնաժամից: Գերմանիան ԵՄ ամենահանդուրժող անդամն էր թվում սիրիացի փախստականների հարցում, միայն այդ առիթով Մերկելը մինչեւ հուլիսի 15-ը չորս ամսում հինգ անգամ Թուրքիա է այցելել, գրում է թուրքական Star gazete պարբերականը:

Այդ այցերի ընթացքում Գերմանիան մեծ ավանդ է ներդրել ԵՄ հետ Թուրքիայի փոխգործակցության ճանապարհային քարտեզի մշակման գործում, բայց Մերկելը, շարունակելով բանակցությունները, գիտեր, որ այդ առաջարկները չեն ընդունվի միության մյուս անդամների կողմից: Ավելին, երբ ԵՄ անդամները հրաժարվեցին սիրիացիներին ֆինանսական օգնությանը մասնակցելուց, հարցի գնի համար պատասխանատվությունը Գերմանիան կրեց ու հենց նրանից Թուրքիան պատասխան պահանջեց չվճարված գումարի համար:

Թուրքիայում գտնվող փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականությունը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հասարակական աջակցությունը կրճատվել է, ու ասես այդքանը բավական չէր՝ ամրապնդվել են այն կուսակցությունները, որոնք մոտ էին գտնվում քաղաքական սպեկտրի աջ ֆլանգին: Գերմանիային, որի հետ ԵՄ մի շարք երկրների ու նախեւառաջ Հունաստանի հարաբերությունները փչացել էին ԵՄ տնտեսական ճգնաժամի ընթացքում, մեղադրեցին իր վարած քաղաքականությամբ Մեծ Բրիտանիային ԵՄ-ից դուրս գալու որոշմանը դրդելու մեջ:

Չնայած Գերմանիայի ներքին ճգնաժամերի կարեւորագույն պատճառը ուկրաինական ճգնաժամն է ու այն, որ ԱՄՆ-ն փչացրել է Գերմանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, բայցեւայնպես դրանց ազդեցությունը ավելի շատ նկատելի էր այլ ոոլորտներում:

Ուժեղացել էր քննադատությունը Մերկելի կառավարության նատմամբ, ու Թուրքիային, որպես վերջին տարիների ամենանորաձեւ քաղաքական զենք, սկսել էին օգտագործել նաեւ Գերմանիայի ներքին քաղաքականության մեջ:

Այս կապակցությամբ օրակարգում նախ հայտնվեցի Ցեղասպանության մասին օրենքը: Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամ բռնկվեց՝ ինչը եւ ակնկալում էին այդ օրենքը խորհրդարանի քվեարկության դնողները: Երբ Թուրքիան սկսեց ճնշում գործադրել ու պնդել, որ այդ թեման հանվի օրակարգից, Թուրքիայի ու ԵՄ-ի բանակցություններում, որոնք մինչ այդ երեք հարց էին ընդգրկում՝փախստականները, վիզային ռեժիմի ազատականացումը ու ռեադմիսիայի մասին համաձայնագիրը՝ ներառվեց նաեւ այդ թեման:

Անմիջապես այդ իրադարձությունից հետո գերմանացի պատգամավորները սկսեցին համառորեն պահանջել, որ իրենց թույլ տան այցելել Ինջիրլիք ռազմակայան: Ինչո՞ւ էր պետք այդ այցելությունը՝ հասարակայնությանը չեն հայտնել, մամուլում միայն այն տեղեկությունն է հայտնվել, որ Թուրքիան չի թույլատրել այդ այցը: Այդ միջադեպի հետ մեկտեղ Թուրքիայի ու Գերմանիայի բանակցությունների բազմաթիվ թեմաներին հավելվեց նաեւ պատգամավորների այցի խնդիրը:

Այդ ըթնացքում Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց: Գերմանիան որոշ ժամանակով լռեց, իսկ հետո Մերկելը խախտելով լռությունը, դարձավ ԵՄ առաջին առաջնորդը, որը հայտարարեց հեղաշրջման անընդունելիության մասին: Բայց հենց նա դրական քայլ արեց Թուրքիայի հանդեպ՝ գերմանական մամուլը հեղեղվեց կոշտ քննադատությամբ՝ դատապարտելով Թուրքիայի նախագահին այս անգամ արդեն Թուրքիայում հեղաշրջամն փորձին հաջորդած իրադարձությունների համար:

Թուրքիայի ներսում մթնոլորտի «անհուսալիության» վրա Der Spiegel ամսագրի շեշտադրումը ուժգնացրեց Bild թերթը: Թերթը հայտնեց, որ տոների ժամանակ Թուրքիայում բարձր ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր հյուպատոսական հաստատությունները ու դեսպանատունը, գերմանական դպրոցներն ու մյուս կազմակերպությունները: Տեղեկացնելով այն հաստատությունների փակման մասին, որոնք հանգստյան օրերին այսպես թե այնպես փակ են լինում՝ թերթը ըստ երեւույթին նպատակ ուներ շեշտել, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ:

Բայց միաժամանակ այդ հաղորդագրությունը գուցե ուզում էր ցույց տալ, որ կա ցանկություն, որ Գերմանիան նույնպես ահաբեկիչների թիրախ դառնա: Գերմանիան միշտ հայտարարել է, որ սպառնալիքի տակ է: Անկասկած, Գերմանիայի հետախուզությունը շատ ուժեղ է ու այն չի բախվել ահաբեկչական գործողությունների հետ:

Ակնհայտ է,որ Գերմանիայում Մերկելի ընդդիմախոսներն իսկապես դժգոհում են, որ Թուրքիան այսպես թե այնպես խանգարում է Գերմանիային ընդլայնել իր ազդեցության ոլորտը Արեւելքում: Թուրքիան Ռուսաստան-Իսրայել –ԱՄՆ առանցքի հետ միասին պահում է Գերմանիայի արեւելյան դուռը ու պնդում՝ եթե նույնիսկ արվի քայլ, ապա թող այդ քայլը Թուրքիայի միջոցով արվի:

Նկատենք, որ դա միայն Թուրքիայի քաղաքականությունը չէ: Դատելով նրանից, որ գործընթացը շարունակվում է ու ռազմավարական նախապատվություններում ոչինչ չի փոխվել՝ Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում կարելի է նոր ճգնաժամեր կանխատեսել: