Գնետիկորեն փոփոխված արտադրանքը հանգեցնում է գյուղատնտեսական դաշտերում թունաքիմիկատների կիրառվող ծավալների կրճատման: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները, փոխանցում է Planet-today-ը:
Վիրջինիայի համալսարանի գիտնականները հետազոտել են սոյայի եւ եգիպտացորենի մշակման վիճակագրությունը, որոնք 1998 եւ 2011 թվականների միջակայքում ենթարկվել են գենային փոփոխության: 2008 թվականի սկզբից Միացյալ Նահանգներում մշակվող սոյայի եւ եգիպտացորենի 80 տոկոսը տեսակի գենետիկական փոփոխության են ենթարկվել: Փոփոխությունների նպատակը սոյային գլիֆոստատ հերբիցիդի նկատմամբ ավելի մեծ կայունություն հաղորդելն էր, իսկ եգիպտացորենին՝ գլիֆոսատի եւ վնասակար միջատների նկատմամբ:
2016 թվականին պարզվել է, որ գլիֆոսատը հերբիցիդների խմբի ամենաշատ կիրառվող նյութն է: Բայց այն ազդում է ինչպես մոլախոտերի, այնպել մշակաբույսերի վրա: Գլիֆոսատի ազդեցության դեմ մշակաբույսերին կայունություն հաղորդելու համար, որպեսզի մոլախոտերի հետ չչորանային, դրանք գենային փոփոխության են ենթարկվել:
Այս հետազոտության արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ գենետիկորեն փոփոխված եգիպտացորեն աճեցնելիս 13 տարվա ընթացքում գյուղատնտեսության մեջ կիրառվող հերբիցիդների քանակը նվազել է 1,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ինսեկտիցիդները կիրառվել են 11,2 տոկոսով պակաս:





























