Անկախության ամենամեծ բացթողումն այն է, որ մենք չկարողացանք այնպես անել, որ 1991 թվականի 3,5-միլիոնանոց Հայաստանը 25 տարում դառնար 4,5 կամ 5-միլիոնանոց: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սա համար մեկ խնդիրն է, որն ամփոփում է մյուս բոլոր խնդիրները՝ ժողովրդագրություն, տնտեսություն, ժողովրդավարություն: Պատգամավորը նշեց, որ Հայաստանից օրեցօր ոչ թե արտագաղթ պետք է կատարվոր, այլ հակառակը:

«Այսպես թե այնպես, ձեռքբերումը միշտ պետք է մեկ անուն ունենա՝ մենք ունենք անկախ պետականություն: Եթե ուզում եք, կարող ենք ասել, որ մեկի փոխարեն երկու պետություն ենք ստեղծել: Բայց իմ տեսանկյունից՝ դա ավելի շուտ մեկ պետականություն է, մեկ Հայաստան, որի դե յուրե միավորված հատվածի համար հիմա դիվանագիտական կռիվ ենք տալիս, քանի որ ֆիզիկական գոյության հարցն արդեն լուծված է»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը:

2016-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: