Մեծ Բրիտանիայում մեքենա վարելիս առանց ականջակալի հեռախոս օգտագործելու համար տուգանքը կկրնապատկվի ՝ հասնելով առնվազն 200 ֆունտ սթերլինգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի Տրանսպորտի նախարարությունը:

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ բջջային հեռախոսները ավելի լայն տարածում են ստանում, բայց մենք պետք է պատասխանատու լինենք մեր գործողությունների համար, ու մեքենա վարելիս հեռախոս օգտագործելը պետք է համազոր համարվի ոգելից խմիչքի կամ թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելուն» - գալիք նորամուծությունը մեկնաբանել է գերատեսչության ղեկավար Քրիս Գրեյլինգը, խոստանալով հեռախոսներ օգտագործելու համար պատիժը հնարավորինս շուտ խստացնել:

Ըստ կառավարության նոր ծրագրերի՝ մեքենա վարելիս ձեռքին հեռախոս ունենալը նույնպես պատժվելու է երեքի փոխարեն վեց տուգանային միավորներով, ինչը «նորեկ- վարորդների» համար կնշանակի քննությունը վերահանձնելու ու նոր վարորդական իրավունք ստանալու անհրաժեշտություն: Փորձառու վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից այն դեպքում, եթե նրանց երեք տարվա ընթացքում երկու անգամ տեսնեն բջջային հեռախոսով տեքստ հավաքելիս:

Տրանսպորտի նախարարության տվյալներով ՝ 2014-ին Մեծ Բրիտանիայում 492 վթարի պատճառն այն է եղել, որ բջջային հեռախոսը շեղել է վարորդի ուշադրությունը: 21 վթարներն էլ մահացու ելքով են եղել: