ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի օդային հարվածները սիրիական զորքերին ստիպում են մտածել, որ Սպիտակ տունը պաշտպանում է ԻՊ խմբավորման զինյալներին : Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում:
«Եթե առաջ մենք կասկածներ ունեինք, որ այս ձեւով հովանավորում են «Ջեբհաթ ան Նուսրային», ապա հիմա, սիրիական բանակի վրա այսօրվա հարվածներից հետո, մենք հանգում ենք ամբողջ աշխարհի համար իսկապես սարսափելի եզրակացության՝ Սպիտակ տունը պաշտպանում է ԻՊ-ին»- ասել է Մարիա Զախարովան
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր,որ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի օդանավերը չորս հարված են հասցրել Սիրիայի զորքերին, 62 զինծառայող է զոհվել, մոտ 100 մարդ վիրավորվել: Նրա խոսքով կոալիցիայի օդանավերը մտել էին ՍԱՀ տարածք Իրաքի սահմանի կողմից:



























