Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է գումարում՝ սիրիական բանակի դիրքերին ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հասցրած հարվածների հարցով, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում

«ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը այս հարցի շուրջ շտապ ԱԽ գումարելու մասին հանձնարարություն է ստացել: Մենք Վաշինգթոնից բացատրություններ ենք պահաջում ՝ ամբողջական ու մանրակրկիտ: Այդ բացատրությունները պետք է տրվեն ՄԱԿ ԱԽ-ում»,- հայտնել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի օդանավերը Սիրիայի Դեր Զոր նահանգում օդային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի հետեւանքով տարբեր տվյալներով Սիրիայի կառավարական բանակի 60-ից 80 զինծառայող է զոհվել: