Դեր Զորի մոտ սիրիական բանակին հասցված հարվածները հարվածի տակ են դնում Սիրիայի շուրջ՝ թե «Սիրիայի աջակցության միջազգային խմբի» ու ՄԱԿ ԱԽ-ի մասով, թե ռուս-ամերիկյան երկկողմանի հիմունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶԱխարովան «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում:

«Մենք ականատես դարձանք այս հարվածներին: Դրանք ոչ թե պարզապես հարցականի տակ են դնում, այլ, կներեք տավտալոգիայի համար, հարվածի՛ տակ են դնում այն ամենը, ինչ ձեռք է բերվել միջազգային համայնքի կողմից՝ թե՛ Սիրիայի աջակցության միջազգային խմբի, թե՛ ՄԱԿ ԱԽ-ի գծով, թե՛ երկկողմանի հիմունքներով: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերջին կես տարում միջազգային համայնքին հաջողվել է շատ բան անել, որպեսզի սիրիական կարգավորումը իրոք կյանքի կոչվի: Արվել է փաստորեն անհնարը՝ գործարկվել են երկու թրեքներ՝ զուգահեռաբար, խոսքը քաղաքական կարգավորման ու ահաբեկչության դեմ պայքարի մասին էր: Ընդունվել են փաստաթղթեր՝ Սիրիայի աջակցության միջազգային խմբի գծով, որոնք հետո հաստատվել են ՄԱԿ ԱԽ կողմից... Ձեռք են բերվել ռուս- ամերիկյան պայմանավորվածություններ, փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ այն մասին, թե ինչպես համատեղ պայքար մղել ահաբեկիչների դեմ»- հիշեցրել է նա: