Հազարավոր ոստիկաններ են տեղակայվել Սերբիայի մայրաքաղաքի փողոցներում՝ գեյ-շքերթի ժամանակ հասարակական կարգը պահպանելու եւ անվտանգություն ապահովելու նպատակով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Անցնող տարիներին շքերթի մասնակիցները հարձակման են ենթարկվել ռադիկալ տրամադրություններով երիտասարդների կողմից, որոնք ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին մեղադրում են քրիստոնեական արժեքներն անտեսելու մեջ:

Շքերթի կողմնակիցներն էլ կարծում են, որ նման միջոցառման անցկացումը ցուցադրում է եվրոպական արժեքներին Սերբիայի հավատարմությունը եւ մեծացնում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության հնարավորություները: