Սեպտեմբերի 19-ին արտասովոր տոն է նշվում՝ «Սմայլիկն» ծննդյան օրը:
1982 թվականի սեպտեմբերի 19-ին Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ առաջարկել է երեք նիշ օգտագործել՝ համակարգչային տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար:
Գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում «սմայլն» էլեկտրոնային հաղորդակցման անփոխարինելի մաս է դարձել, եւ հիմա շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի էր շփվել առանց դրա:





























