Ճապոնացի գիտնականներն ամենահին ձկնորսական կարթերն են գտել: Նրանց տվյալներով՝ դրանք պատրաստվել են գրեթե 23 հազար տարի առաջ: Այս մասին գրում է N+1-ը:
Տոկիայի համալսարանի աշխատակիցները պեղումներ են անցկացրել Ռյուկյու արշիպելագի Օկիավա կղզու Սակիտարի քարանձավում, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 35 հազար տարի առաջ:
Պեղումների ընթացքում հնագետները երկու լավ պահպանված ձկնորսական կարթ են հայտնաբերել. մեկը՝ պատրաստ, մյուսը՝ կիսատ: Դրանք ծովային կակղամորթների խեցիներից են պատրաստված:





























