Բրիտանական Եղիսաբեթ 2-րդ թագուհու զարմիկը՝ լորդ Այվար Մաունթբեթենը, հրապարայակնորեն խոստովանել է, որ նույնասեռական է: Այս մասին հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով Mail on Sunday-ը:

Լորդ Այվարը դարձել է բրիտանական արիստոկրատների ամենատարեց ներկայացուցիչը, որը բացահայտորեն հայտարարել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:

53-ամյա Այվարը նշել է, որ այդ քայլին համաձայնություն են տվել իր նախկին կինը՝ Պեննին, երեխաները, ինչպես նաեւ իր վաղեմի ընկերը՝ արքայազն Էդվարդը, որի անդրանիկ զավակի կնքահայրն է Այվարը:

Նա նաեւ պատմել է, որ իր այժմյան զուգընկեր Ջեյմս Քոուլի հետ ծանոթացել է անցյալ տարի, շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում: