Իսպանական Գվադալահարա նահանգում քոթեջում 4 մարդու մարմին են հայտնաբերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով EFE-ն:
Երկու տղամարդու եւ երկու դեռահասի մասնատված մարմինները հայտնաբերել են Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի անդամները: Մարմնի մասերը պարկերում են եղել: Դրանք իրավապահները կարողացել են գտնել տեղի բնակիչներից մեկի օգնությամբ, որը հաղորդել է տարածված տհաճ հոտի մասին:
Սպանվածները Բրազիլիայից են: Նրանք բնակվել են Պիոսում՝ Մադրիդից 60 կմ հեռավորությամբ: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը կարող է վրեժխնդրության արդյունք լինել:





























