Չինաստանում թռչնակերպ դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որը փետուրներ է ունեցել առջեւի եւ հետեւի վերջույթներին: Ըստ Planet-Today-ի՝ գիտնականները ենթադրում են, որ այս տեսակն անցումային է եղել դինոզավրերի եւ ժամանակակից թռչունների միջեւ:

Դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են Լյաոնին նահանգում, դրանք պատկանում են արդեն հայտնի Anchiornis huxleyi տեսակին:

Կենդանու մնացորդները լավ վիճակում են, այդ պատճառով գիտնականները վերանայել են նախկինում արված որոշ եզրահանգումներ: Առաջին անգամ ապացուցվել է, որ այս տեսակը ոչ թե պարզ թռչուն, այլ թռչնակերպ դինոզավր է եղել: