Աշտարակում քաղաքապետ է ընտրվել գործարար Թովմաս Շահվերդյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում «Ավգոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը հավաքել էր 4 հազար 4 հարյուր 28 ձայն, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը՝ 2 հազար 4 հարյուր 40, «Խարամ» ԱԿ ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, որին սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6 հարյուր 8, իսկ Ռազմիկ Տերտերյանը՝ 3 հազար 31 ձայն:

Նշենք, որ այս համայնքում ի սկզբանե եղել է 8 թեկնածու, գործող քաղաքապետն ավելի ուշ ինքնաբացարկ էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Հանրապետության 317 համայնքում: