Գործարար Մհեր Համբարձումյանի՝ «Թույների Մհերի» որդին ընտրվեց Մասիսի քաղաքապետ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը հավաքել է 7 հազար 5 հարյուր 20 ձայն: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվն անցնում է 16 հազարը, սակայն նրանց միայն կեսն է ընտրություններին մասնակցել:

Նշենք, որ Մասիսում միակ թեկնածուն հենց «Թույների Մհերի» որդին էր, թեեւ ի սկզբանե կար եւս երկու թեկնածու: Հետաքրքական է, որ Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը չառաջադրվեց: Կարելի է ասել, որ նա իր տեղը զիջեց «Թույների Մհերի» որդուն: