Գորիսի գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը վերընտրվեց:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է, ստացել է 8 հազար 3 հարյուր 67 ձայն:
Նշենք, որ համայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքը ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը: Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:
Մեղրիում նույնպես հաղթել է միակ ՀՀԿ-ական թեկնածուն. Մխիթար Զաքարյանը, որը Ագարակի համայնքի ղեկավարն էր, ստացել է 6 հազար 99 ձայն: Քաջարանում նույնպես ընդամենը մեկ թեկնածու կար. քաղաքապետարանի իրավաբան, անկուսակցական Մանվել Փարամազյանը ստացել է 3 հազար 9 հարյուր 83:





























